ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Համաշխարհային տնտեսությունը չի դիմանա առանց Ռուսաստանի նավթի և գազի». Վլադիմիր Պուտին
22:18, 05.09.2024 | mamul.am
2613 | 0

Համաշխարհային տնտեսությունը չի դիմանա առանց Ռուսաստանի նավթի և գազի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի էներգետիկ ոլորտը «փակելու» ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
«Դա ուղղակի անհնար է, գիտե՞ք: Դա անհնար է»,- ասել է Պուտինը։ «Պատկերացնենք, որ վաղը վերցրին ու փակեցին ամեն ինչ՝ գազը, մեր նավթը և այլն։ Բայց համաշխարհային տնտեսությունը չի կարող դիմակայել նման անջատմանը։ Պարզապես գները կբարձրանան դեպի երկինք, բայց մարդիկ դեռ կգնեն: Առանց սրա անհնար է։ Ահա թե ինչի մասին է խոսքը»: Պուտինը հավելել է, որ այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառում ռուսական էներգառեսուրսների դեմ, առաջնորդվում են «գոռոզությամբ և ինքնավստահությամբ», և այդ սահմանափակող միջոցները արդյունք չունեն։
Միջազգային էներգետիկ գործակալության վիճակագրության համաձայն, Ռուսաստանը շարունակում է նավթ և նավթամթերք արտահանել նախապատերազմյան ծավալներով (օրական 7,7 մլն բարել), չնայած G7 երկրների կողմից սահմանված էմբարգոյին. հում նավթը գնում են Հնդկաստանը և Չինաստանը, իսկ նավթամթերքը` Թուրքիան, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր