Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան մինչև հաջորդ տարվա մարտ, հայտնում է Paris Match ամսագիրը։ Աղբյուրի տվյալներով՝ Դուրովին վեց ամսով արգելել են լքել Ֆրանսիան։ Պարբերականը նաև նշել է, որ հինգ միլիոն եվրոյի գրավը բաժանվել է մասերի, այսինքն՝ մեկ միլիոն եվրոն պետք է վճարվի նախապես, իսկ մնացած չորսը՝ հինգ ամսական մարումներով: Paris Match-ի աղբյուրի համաձայն՝ Telegram-ի գրասենյակը խուզարկության մասին ծանուցումներ չի ստացել։ Ձերբակալության որոշման փոխարեն խուզարկության որոշում է կայացվել։ |
Բաժանորդագրվել լրահոսին