ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«1918 թվական, սեպտեմբերի 6, ուրբաթ». Թաթուլ Հակոբյան
09:24, 06.09.2024 | mamul.am
2223 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1918թ. սեպտեմբերի 6-ին, ուրբաթ, Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան, Միքայել Պապաջանյան, հրավիրված էին ներկա լինելու Սելամլիքի հանդեսին, որից հետո եղավ հանդիսավոր ընդունելություն բոլոր կովկասյան պատվիրակությունների՝ առանջին-առանձին։
Ընդունելությանը ներկա էր Էնվեր փաշան։
Ահարոնյանը դիմելով Սուլթանին՝ արտասանեց հետևյալ ողջույնի ճառը․
Ձերդ Մեծություն, ես ողջունում եմ հանուն հայկական պատվիրակության և Հայկական Հանրապետության։ Ձերդ մեծության թագադրությունը (գահակալությունը) և ցանկանում եմ Օսմանյան պետության բարգավաճումը և բարօրությունը։
Հայ ժողովուրդը իր կողմից և Հայկական Հանրապետությունը երբեք չեն մոռանա, որ իր անկախությամբ նա պարտական է օսմանական կայսրության բարեհաճ ցանկությանը։
Ես երջանիկ եմ, որ կարող եմ թարգման լինել Ձեր առաջ խորին երախտագիտության զգացմունքի հայ ժողովրդի կողմից, որը իր բոլոր ջանքերը գործ կդնի ոչ միայն պաշտպանելու իր անկախությունը և առաջադրվելու համար, այլև ավելի ևս ամրապնդելու բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ։
Միևնույն ժամանակ, հայ ժողովուրդը այս կրկնակի նպատակին հասնելու համար ոչ մի միջոց չի խնայի, որ ավելի արժանանա քաղաքակրթության և առաջադիմության, լիահույս լինելով, որ Ձերդ Մեծությունը և իր կառավարությունը միշտ նրան կաջակցեն դրանում և կթեթևացնեն այդ վսեմ նպատակը։
Նախագահի [Ահարոնյան] ճառը ֆրանսերենից թարգմանեց Էնվեր փաշան։
Սուլթանը լսում էր մեծ ուշադրությամբ։ Ապա նա թուրքերեն պատասխանեց հետևյալը, որ ֆրանսերենի թարգմանիչ Էնվեր փաշան ևս ուրախ է տեսնել ազատ և անկախ Հայկական Հանրապետության ներկայացուցիչներին։ Նա ցանկանում է բարօրություն այդ նորակազմ պետությանը և նա լիահույս է, որ երկու հարևան պետությունները՝ Թուրքիան և Հայաստանը, կբարգավաճեն իրենց ազգերի երջանկության համար։
Ահարոնյանը պատասխանեց, որ նա ուրախ է լսել կայսրական այն խոսքերը, որոնք նա քաղցր պարտք կհամարի հարազատ կերպով հաղորդել հայ ժողովրդին, որին նա կանխավ հավատացած է, որ այդ ողորմած խոսքերը մեծ ուրախություն կպատճառեն։
Սուլթանը կրկին պատասխանեց, որ նա ուրախ է, որ հայ ժողովրդի մեջ գտնվեցին ուժեր, որոնք կարողացան կազմակերպել ինքնուրույն պետություն և այստեղ ուղարկեցին իրենց պատվիրակներին։
Նա կրկին բարեմաղթեց հայ ժողովրդին լինել ոչ միայն երջանիկ, այլև ուժեղ՝ պաշտպանելու իր անկախությունը։
Մերոնք շնորհակալություն հայտնեցին այս խոսքերի համար և հեռացան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր