«Այն փաստաթուղթը, որը կոչվում է նոյեմբերի 9-ի պայմանագիր կամ հայտարարություն, դա զրո է, գոյություն չունի, այն չի կարող իրականացվել, որովհետև այնտեղ գոյություն ունեցող 9 կետերից 8-ը չեն կատարվել»,-ֆեյսբուքյան եթերի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։ «Ինչո՞ւ պետք է մենք 9-րդ կետը կատարենք, ինչո՞ւ պետք է Նիկոլի անխելքությամբ ստորագրած ինչ-որ մի թուղթ կատարենք, որովհետև ձեզ խաբել են, որ պատերազմ է լինելո՞ւ։ Չի լինելու այդ պատերազը, Ադրբեջանը որքան էլ ցանկանա, լայնածավալ պատերազմ չի լինելու։ Երկու պատճառ կա, առաջինը՝ միջազգային ուժերը հիմա դա թույլ չեն տա։ Երկրոդը՝ 2024 թվականի Հայաստանը տարբեր է 2020, 2021 թվականների Հայաստանից։ Ադրբեջանը 2021 թվականին ձեռքից բաց թողեց Հայաստանի կեսը գրավելու հնարավորությունը։ 2021 թվականին Նիկոլն այնպես էր քանդել մեր բանակը, այնպիսի բարոյահոգեբանական անկում էր առաջացրել, որ մեր զորքերը ձեռքերը բարձրացնում էին թշնամու առաջ։ Այսօր հայկական բանակն այնպիսին չէ, ինչպիսին 2021 թվականին էր, շատ բաներ չեմ խոսում։ Դա Նիկոլի շնորհքը չէ, այլ զինվորականության շնորհքն է, բանակում եղած զենքի շնորհքն է, որ չթողեցին Արցախում օգտագործվեր։ Նիկոլ Փաշինյա՛ն, էդ խեղկատակությունը, որ անում ես մարզերում, հիշիր, հայ ժողովուրդը 2021 թվականի ժողովուրդը չէ այլևս, մի զբաղվեք ինքնախաբեությամբ»,-ասաց Հոխիկյանը։ |