«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները․
Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։
Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.
1. Հայ ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։
2. Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։
3. Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադեպ մեծ է։
4. Հասարակությունը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո՛չ հայրենիքի, ո՛չ իր զավակների հանդեպ։ Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն»։
5. Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկա ազդեցիկ դեմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։
6. Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկետները, որոնք ավելի քան իրական են։
Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրետանա այս կետերի տրամաբանությունը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանության օրոք ստացել ենք նոր իրականություն՝ Հայրենական ՄԵԾ Պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են։ Առաջնորդությունը այս փոփոխությունը կազմակերպելն է»: