«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօր ֆեյսբուքյան կարճ եթերի ժամանակ խոսեց ՀՀ-ում թմրամոլության և թմրանյութերի շրջանառության ծավալների մասին․ «Քիչ առաջ ծանոթացա ՀՀ-ում թմրամոլության և թմրանյութերի շրջանառության ծավալների, դրա հետ կապված հետևանքների որոշակի փակ տեղեկատվության․ ցնցված եմ։ Տարօրինակն այն է, որ սրա մասին չի խոսում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական գործիչ։ Ակնհայտ գրված է, որ այս բիզնեսը 100%-ով գտնվում է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Մարդիկ հիմնավորված, դետալ-դետալ զեկուցագրեր են ներկայացրել ԱԱԾ, թե ովքեր են ներգրավված, սակայն արդյունք չկա։ Թղթերը, որին ծանոթացել եմ, գաղտի են և չեմ կարող հրապարակել։ |