ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ստորագրի»․ Տաթևիկ Հայրապետյան
11:48, 06.09.2024 | mamul.am
1175 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում հրապրակել է Medialab-ին տված հարցազրույցից մի հատված․ «– Իսկ դուք այդ մտավախությունը չունե՞ք, որ այս ընտրություններից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա Հայաստանի դեմ։

– Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։

Ունեցած այդ հավակնություններն իրենք իրագործում են ուժով և ուժի սպառնալիքով, ուղղակի ժամանակի հարց է, թե երբ են գնալու այդ քայլին, բայց այն, որ Ադրբեջանը բնավ չի գնում Հայաստանի հետ խաղաղության, դա ակներև է, ի վերջո Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկն ասուլիսում, որ եկեք գոնե մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, իրենց ԱԳ նախարարն ակնհայտ մերժեց, այս փուլում նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր