Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մայիսից բույսերը տնկել եք, ո՞ր ամսին է ծաղկումը… Փոխեք ձեր մագիստրոսականի ղեկավարին, կրթվեք, այս մակարդակն ուղղակի ամոթալի է… Նմանակելով և նկարներով կանաչապատում չի ստացվելու, գիտելիք է պետք, քաղաքը փորձադաշտ չէ։ Բնությունն իր խիստ օրենքներն ունի և արևասեր բույսը, ստվերում չի ծաղկելու… Պետական միջոցների վատնում, երևանցու չարդարացած սպասումներ… Լուսանկարը՝ Սարյանի պուրակից, 05.09.2024թ․»։ |