«Վերջերս e-draft-ում տեղադրվել է մի նախագիծ համաձայն որի գաղտնիության թույլտվության հետ կապված Արտաքին հետախուզության ծառայությանը տրվում են լիազորություններ։ Տարատեսակ մեկնաբանություններ եղան, շատերի մոտ տպավորություն էր, որ գաղտնիության թույլտվության լիազոր մարմնի կարգավիճակը ԱԱԾ-ից վերցվում և տրվում է Արտաքին հետախուզության ծառայությանը։ Կա՞ այդպիսի բան»,-այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԱԾ աշխատակցին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ |