ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Բագրատ Սրբազանի հայցով դատական նիստը հետաձգվեց
12:54, 06.09.2024 | mamul.am
1237 | 0

Այսօր պետք է կայանար civic.am-ի լրագրողի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը, սակայն դատական նիստը պատասխանող կողմի պահանջով հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը դատի էր տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին։ Նա հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի և ՔՊ կուսակցությանը՝ «Civic.am»-ին պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Աննա Փիլոսյանը հայտնեց, որ պատասխանող կողմի վարքագիծը կանխատեսելի էր․ «Ինչպես կանխատեսում էինք դատական նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, թե գործի նյութերին ծանոթ չեն, ՔՊ կուսակցության ներկայացուցիչը նոր է ներգրավվել և անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու։ Կանխատեսում ենք, որ պատասխանաող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի հարցի վերաբերյալ հետաքրքրությունը պակասի»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե ՔՊ կուսակցության ներկայացուցիչն ի՞նչ կապ ունի գործի հետ, փաստաբանը պատասխանեց․ «Քանի որ կայքի դոմենը գրանցված է ՔՊ կուսակցության անվամբ՝ հայցը հարուցվել է ՔՊ կուսակցության նկատմամբ, հաշվի առնալով, որ կայքը իրավունքի սուբյեկտ չէ»,- ասաց փաստաբանը։ Նա նաև հայտնեց, որ լրագրող Դավիթ Լևոնյանի պահանջով դատական նիստը չի նկարահանվել և որպեսզի առաջիկա նիստերը լինեն դռնբաց, պետք է հանրային ճնշում գործադրել։

Բագրատ Սրբազանի հայցով դատական նիստը հետաձգվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր