Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվող հարցերից է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ «Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները։ Սա կարևոր է այնքանով, որ սկսենք ինչ-որ կարգավորումից։ 2 տարուց ավել է ինքնագլորները մեր կյանքում են։ Ե՛վ փողոցում են քշում, և՛ մեքենաների արանքով են քշում, մայթերում, ոնց ուզում քշում են։ շատ վտանգավոր է։ Փողոցներում համապատասխան կահավորում չունենք դրանց համար»,-նշեց հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
|