«Մենք մոտ ենք խաղաղության պայմանագրին և այդ ճանապարհով պետք է գնանք»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ինչքան շուտ ունենանք այդ պայմանագիրն, այնքան լավ։ Իհարկե, շատերը հիմա կասեն՝ էդ պայմանագիրը ոչինչ չի լուծում։ Էդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,-ասաց նա։ |