ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը այսօր կայացած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Գեղամ Նազարյանի կողմից ներկայացված օրենքի նախագծին՝ նշելով, որ պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկել և հավանության էին արժանացրել այդ նախագիծը․ «Մենք ՊՆ գործընկերների հետ այս նախագիծը քննարկել ենք, նրանք որոշ բաների դեմ են եղել, բայց բուն մտքին դեմ չեն եղել։ Եվ ինձ համար այս պարագայում պաշտպանության նախարարության և կառավարության դիրքորոշումը այնքան էլ հասկանալի չէ։ Ես, առնվազն, չեմ կարող այս նախագծին դեմ քվեարկել, որովհետև, ըստ էության, դիրքորոշումը, որը կառավարությունը հայտնում է հիմա, ոչ մի բանով չի տարբերվում այն դիրքորոշումից, որը հայտնել է 2 տարի առաջ»։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը նշել էր, որ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից բացասական եզրակացություններ են տրվել իր ներկայացրած նախագծին։ |