Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սամվել Ալեքսանյանը շաքարավազը «էկոնոմ» կոչելով` գնորդների հաշվին գերշահույթներ է ունենում։
Այսօր Երևանում շաքարավազի մեծածախ և մանրածախ վաճառքի գործում գերակշիռ դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 445, «էկոնոմ» շաքարավազը` 425 դրամով։ Այսօր Իջևանում՝ «Բազե» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 345 դրամով
Շաքարավազի էկոնոմը Իջևանում է, ոչ թե Երևանում, գնորդների հաշվին գերհարստացող Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում»։