Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը կապված Շահրամանյանին Արցախում իշխանության բերելու մասով:
Փաստորեն ստացվում է, որ Շահրամանյանին իշխանության է բերել Արայիկը Փաշինյանի հետ համաձայնեցնելով: Ըստ Ղուլյան՝ Երևանում դաբրո են տվել և առանց Հայաստանի իշխանության գիտության չի փոխվել Արցախի իշխանությունը: Բայց այսօր լավ էլ հաջողվում է Արայիկի հրաժարականը գցել ընդդիմության գրպանը ու մարդկանց համոզված ասել, որ Շահրամանյանը եկավ ընդդիմության աջակցությամբ և տվեց Արցախը:
Այս փազլը դեռ երկար կհավաքեն, բայց կարծում եմ վերջնական այն կհավաքվի միայն իշխանափոխությունից հետո...»։