ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է կոպիտ խախտումներով»․ Էդգար Ղազարյան
18:18, 06.09.2024 | mamul.am
1291 | 0

Ընթանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Թեկնածուներից Էդգար Ղազարյանը քիչ առաջ իր էջում գրել է․ «ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»։

Հիշեցնենք՝ մյուս թեկնածուներն են՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի նախկին ռեկտորը Դիանա Գալոյանն էր, ով հրաժարական էր ներկայացրել այս տարի գարնանը։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր