ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, համատեղությամբ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանը (19 կողմ)։ Էդգար Ղազարյանը ստացավ 0 ձայն, այս մասին հայտնեց հաշվիչ հանձնաժողովը։ Խորհուրդը քվեարկությամբ հաստատեց արդյունքները։ «Դուք էստեղ վիճարկելու իրավունք չունեք»,- արձագանքելով Ղազարյանի դժգոհությանը՝ ասաց խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Օրեր առաջ մամուլը գրել էր, որ իշխանության ցանկալի թեկնածուն ռեկտորի ԺՊ Արմեն Գրիգորյանն է։ |