Idram Junior հավելվածում արդեն հնարավոր է պատրաստվել Koreez-ի և Junius-ի կազմակերպած համատեղ մրցույթին և շահել iPhone 15։ Սեպտեմբերի 10-ին և 11-ին տեղի կունենա ֆինանսական գրագիտության Junius մրցույթը, որի ընթացքում 3-8-րդ դասարանի աշակերտները կստուգեն իրենց գիտելիքները ֆինանսների և տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Յուրաքանչյուր դասարանի համար հատկացված են 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա iPhone 15, երկրորդ հորիզոնական զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 4 տոմս և սննդի փաթեթ՝ ողջ ընտանիքով ժամանակ անցկացնելու հնարավորությամբ, երրորդ հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 2 տոմս և սննդի փաթեթ: Մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է պատրաստվել մրցույթին և դա կարելի է անել Idram Junior հավելվածում։ Հավելվածն անհրաժեշտ է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից և խաղալով պատրաստվել թե մրցույթին, թե ձեռք բերել գիտելիքներ ֆինանսական աշխարհի մասին։ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |