«Վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերը։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում հաղորդակության անվտանգությունը»,- հավելել է վարչապետը։ |