ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանն այն մարդն է, որը կարող է երկու շաբաթ հետո լրիվ հակառակ բանն անել»․ Լևոն Զուրաբյան
21:00, 06.09.2024 | mamul.am
1578 | 1

Նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում։ Համամի՞տ եք պնդմանը՝ ջղաձգվում է, քանի որ գիտակցում է, որ տարածաշրջանից դուրս է մղվում, Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին էդ բառապաշարով խոսել։ Ես պարզ, թափանցիկ ասացի մեր հաղորդակցության մասին ՌԴ-ի հետ։ Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ ու մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Չեմ ընդունում այդ բառապաշարը, քանի որ դա ճիշտ ու պետական բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով՝ մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսելը սխալ է»։

«Նյուզ»-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե միգուցե նրան հասել է, որ, այնուամենայնիվ, պետք չէ անվերապահ խաղադրույք կատարել բացառապես Արևմուտքի վրա ու նա հիմա փորձում է շտկումներ մտցնել իր քաղաքականության մեջ։ «Միգուցե հասկացել է, որ ինչ որոշում կատարեց, ինչ ուղղություն բռնեց, բոլորը ձախողում էր ու սխալ էր․․․ Գիտեք, Փաշինյանի դեպքում միշտ պետք է զգուշություն գործածել, որովհետև նա էն մարդն է, որը կարող է երկու շաբաթ հետո լրիվ հակառակ բանն անել, ուստի գտնել ֆունդամենտալ փոփոխություն, դժվար է․ ինքը իրավիճակային է»,- նշել է ՀԱԿ փոխնախագահը։

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր