ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Հարկ վճարողներին մեծարելով՝ նսեմացնում է մեծարման արժանիներին»․ Ոսկան Սարգսյան
22:06, 06.09.2024 | mamul.am
1100 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Տավուշի մարզպետ, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը միանալը մի քանի կուսակցություն փոխած Հայկ Չոբանյանը հայտարարեց, թե հերոսները գործարարներն են, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։ Հայկ Չոբանյանն արդեն տեղյակ էր, թե արտերկրից ուր են ուղղորդում Հայաստանը, ովքեր են հռչակվելու նոր Հայաստանի հերոսներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Ամառային դպրոց» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հարսանիքներին հարկ վճարողի կենացը չեն խմում և հավելել. «Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից` հարկ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»։ Հարկ վճարելը պարտականություն է, ոչ թե հերոսություն, հարկ չվճարողը տուգանվում է, Նիկոլ Փաշինյանը այս պարզ բաները չի կարող չհասկանալ։ Նա հարկ վճարողներին մեծարելով՝ նսեմացնում է մեծարման արժանիներին` հայրենիքի սահմանը պաշտպանողներին, հանուն հայրենիքի զոհվածներին։ Պատահական ոչինչ չի արվում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր