Դավիթ Գյուրջինյանը, Վլ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն՝ ընդգծելով, որ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։ «Հիմա չեմ կարող ասել, թե քանիսին են կարողացել փոխարինող գտնել, քանի որ դասախոսներից շատերը այնպիսի մասնագիտացումներ կամ այնպիսի առարկաներ են դասավարդում, որ Հայաստանում նման միայն մեկ մասնագետն են։ Հիմա չեմ կարող ասել, փոխարինողներ կարողացե՞լ է գտնել, թե՞ ոչ, եթե անգամ գտել են՝ ոչ պրոֆեսիոնալ դասախոսներ են։ Օրինակ, անցած տարի Գյուրջինյանը հայոց լեզվի լավագույն մասնագետներին ուղղակի ազատեց աշխատանքից՝ զուգահեռ դառնալով նաև հայագիտության ամբիոնի վարիչ։ Այսինքն, մինչև այսօր նա և համալսարանի ռեկտորն է, և ամբիոնի վարիչ, ինչի իրավունքը չունի»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |