Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ալիևի իտալական այցը նշանավորվեց նրա երկրի ու ԵՄ անդամների ստրատեգիական համագործակցության խորացմամբ:
Իտալիայի և Հունգարիայի վարչապետները բառեր չէին խնայում՝ Ալիևին մեծարելու համար:
Այս համատեքստում հատկապես խղճուկ են թվում մեր պսևդոարևմտամետների պնդումները, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն ամրապնդելու է Հայաստանի անվտանգությունը:
Այս մարդկանց նույնիսկ ավելորդ է բացատրել, որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով ու այդ միության առնվազն վեց երկրներ Ադրբեջանի հետ ունեն բարձր մակարդակի հարաբերություններ, Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է:
Դարձյալ կրկնեմ՝ ԵՄ-ն չունի ստրատեգիական շահ՝ լինելու Հայաստանի դաշնակիցն՝ ընդդեմ Ադրբեջանի:
Այս փաստարկները բավարար են՝ պնդելու համար, որ «եվրոնիկոլները» ընդամենը շահագործում են զգայուն արտաքին քաղաքական խնդիրները՝ ապագա խորհրդարանում մի քանի մանդատ պոկելու համար:
Նույնը վերաբերում է արցախցիներին «միջազգային երաշխիքների» ներքո Արցախ «վերադարձնող» ընդդիմադիրներին:
Դարձյալ ժողովրդին գցում են մոլորության մեջ՝ «Վերադարձի» ծրագիրը չունի և չի կարող ունենալ միջազգային երաշխիքներ»։