Գրետա Վարդանյանը Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերում երեք անձնական ռեկորդ է սահմանել։ Հերթական անգամ ցուցաբերելով անկոտրում կամք, նա առաջին և երկրորդ մոտեցումներում բարձրացրել է 104կգ և 108կգ քաշ ունեցող ծանրաձող: Երրորդ անգամ Գրետան մոտեցել է 114կգ քաշով ծանրաձողին և ուժերի գերլարումով գերազանց կատարել սեղմումը։ Արդյունքում մեր մարզիկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: |