ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Զինվորը որ սահմանը չպահի, Հայրենիքը չպահի, հարկը որտեղի՞ց կվճարեն»․ Արտակ Հովհաննիսյան
01:12, 07.09.2024 | mamul.am
3380 | 0

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը:
Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին: Իրենք շատ կենացներ են խմում, օրինակ երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի համար: Բայց մենք խմում ենք զինվորների կենացը, որը ճիշտ է, որը լավ է:
Բայց երբեք ոչ մեկ չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից, թե վճարողը հարկ վճարել է, թե չի վճարել: Մի անգամ ասել եմ, որ հարկեր վճարող մարդը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսն է:
Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, չի կարող լինել զինվոր, զինվորի սնունդ, զինվորի կոշիկ, զինվորի ներքնազգեստ, նույնիսկ ազգային հերոս մեդալը, որը պետությունը շնորհում է այդ թվում զինվորականներին, կամ նույնիսկ զինվորականի պագոնի աստղը ստեղծվում է միայն ու միայն հարկ վճարող քաղաքացու վճարած հարկի հաշվին։
Առնվազն ճիշտ կլինի, որ մեր բոլոր հարսանիքներին և խնջույքներին հարկ վճարող քաղաքացու կենացը խմել»,-ասել է նա:
Հ.Գ.
Իհարկե գիտակից մարդիկ հասկանում են, որ էս մարդը շեղվել ա հարկ վճարողների պահով և այլ շատ պահերով, երկրի առջև ծառացած խնդիրների լուծումները թողած՝ ընկել ա կենացների հետևից ու դեռ (թամադաներին էլ դաս է տալիս), ճիշտ եք անում ու դեռ քիչ եք անում, որ 5000 թագավոր տղու և կյանք ու առողջություն խեղված տղերքի ազգ ու տակը հելնի վրաներովդ քայլի, այդ ժամամակ կհասկանաք զինվոր տղերքի համար ասվող ամեն մի բառի արժեքը:
Հ.Գ.
Բավ է շահարկեք` դուք դրա իրավունքը չունեք, եթե չլինեին այդ տղերքը, վաղուց թշնամին շատերիդ ընտանիքների կանանց հետ կենակցել էր:
Զինվորը որ սահմանը չպահի, Հայրենիքը չպահի, հարկը որտեղից կվճարեն։ Հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե հերոսություն։ Ու այդ հարկ վճարողներին դուք պարտավոր եք հաշվետու լինել, բյուջեից կատարված ծախսերի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր