ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ. «Ժողովուրդ»
09:30, 07.09.2024 | mamul.am
1486 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ իշխանությունները «թեժ աշնանն» ընդառաջ պատրաստվում են սեպտեմբերի 9-ից մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանին:

«Գրել էինք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը շաբաթ օրը կհավաքվի Սևանի կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգմամբ որոշելու իր անելիքները, քանի որ ընդդիմադիր դաշտում էլ հայտարարել են, որ աշնանը վերսկսելու են իշխանությունների հրաժարականի պահանջով հավաքներն ու ակցիաները։
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստից արդեն ակնհայտ էր ՔՊ-ականների խիստ տրամադրվածությունը ընդդիմադիրների հանդեպ, ու այսօր էլ Սևանում կշարունակեն քննարկումները, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ընդդիմադիրների դեմ:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են ոչ միայն ԱԺ-ում քաղաքական խոսույթով ճնշել, այլև բոլոր ձևերով «ենթարկեցնել ու լռեցնել ընդդիմությանը»։

ՔՊ-ում ներքին որոշում կա՝ անհանդուրժող լինել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ․ այն ուժերը, որոնք «կհանդգնեն» ակտիվություն ցուցաբերել, դեմ դուրս գալ իշխանություններին և բողոքի ակցիաներ, ցույցեր կկազմակերպեն, անմիջապես կպատժվեն ու խիստ ճնշումների կենթարկվեն իշխանությունների կողմից։

Իշխանականները տրամադրված են ընդհուպ համատարած քրեական հետապնդումներ և կալանավորումներ իրականացնել, այդ թվում՝ անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ գնալ նման գործողությունների»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր