Ինչպես հայտնել էինք, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՔԿ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Այս ամբողջ ժամանակ մտածել եմ՝ ի՞նչ ծանր հանցագործություն եմ արել, որ կարող է ինձ հրավիրած լինեն որպես վկա, չեմ կարողանում մտաբերել։ Մի բան է մտքովս անցել, ինձ թվում է դա կլինի։ Էս վերջերս մի հատ հարսանիքի եմ մասնակցել, հարկ վճարողի կենացը չենք խմել։ Ճիշտն ասած՝ էդ օրը մեքենայով էի, ընդհանրապես չեմ խմել»։ |