ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Մի քիչ սպասենք, եթե Պետրոս Ղազարյանին էլ կանչեցին, ուրեմն սա Ղազարյանների կանչն է»․ Էդգար Ղազարյան
11:06, 07.09.2024 | mamul.am
6631 | 0

«ՔԿ այս վարչությունում թափթփված վիճակ է, կարան շփոթվեն, նույն անուն-ազգանունով այլ մարդու կանչեն։ Ասենք՝ միգուցե պիտի հարցաքննության կանչեին ծանր հանցագործություն կատարած ենթադրյալ հանցագործ Վահե Ղազարյանին՝ էն «Զիլ»-ի վարորդին, որ հայտարարագրել է, բայց իհարկե ինքը թրի վրա մի օրում ավելի շատ գումար է շարում, քան՝ «Զիլ»-ի համար է վճարել․․․ Հիմա մտածել են՝ դե Ղազարյան, Ղազարյան, ի՞նչ տարբերություն, Էդգարին կանչենք հարցաքննության։ Հիմա մի քիչ սպասենք, եթե Պետրոս Ղազարյանին էլ կանչեցին, ուրեմն սա Ղազարյանների կանչն է»,- ՔԿ բակում, լրագրողներիհետ զրույցում, ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի կողմից հրավիրվել է հարցաքննության` վկայի կարգավիճակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր