Սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Կիևում Գերագույն ռադայի շենքի վրա, հայտնել է պատգամավոր Մաքսիմ Բուժանսկին։
Ավելի ուշ Գերագույն ռադան հաստատել է, որ Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո խորհրդարանի շենքի մոտ հայտնաբերվել են խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներ։ «Վնաս չի պատճառվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։