Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մինչ Հայաստանում ակտիվ քննարկվում է Ռուսաստանի և Իրանի հակասությունների թեման՝ պայմանավորված «միջանցքային» թեմատիկայով, CNN-ը հայտնում է, որ Թեհրանը Մոսկվային է փոխանցել բալիստիկ հրթիռներ՝ աջակցելով վերջինիս Ուկրաինայի դեմ պատերազմում:
Հոկտեմբերին էլ ենթադրվում է, որ Ռուսաստանն ու ԻԻՀ-ն կնքելու են ռազմավարական համագործակցության պայմանագիր:
Այս ամենը չի խոսում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամի մասին, ըստ ամենայնի նրանց «միջանցքային պատերազմը» քողածածկույթ է, որի տակ ավելի խորքային գործընթացներ են»։