Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, ամսվա կեսը առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրին 120 հազար դրամ։ Դրանից հետո Նոյեմբերյանի սահմանագոտում ծառայող աշխարհազորայինների կեսը թողել է ծառայությունը։ Աշխարհազորայիններն ասացին, որ մնացածներն էլ երկմտանքի մեջ են` մնալ, թե՞ թողնել մարտական ծառայությունը։ Պաշտոնյաներին միլիարդավոր դրամ պարգևավճարներ բաժանող իշխանությանը աշխարհազորի 180 հազար դրամ աշխատավարձը շատ մեծ է երևացել»։ |