Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձայնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական մեղավորները, որպես շերտ, մնացին ստվերում:
2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել, կամ, արտաքին քաղաքականության պատասխանատուները: Պատերազմը սկսվում է, երբ վերջանում է դիվանագիտությունը:
Ստվերում մնացին մինչև 2020 թվականը արտգործնախարարության պատասխանատուները, հիմա, նույնպես, բոլորի մասին խոսում են, սակայն չեն մատնանշվում այսօրվա դիվանագիտական կառույցի պատասխանատուները:
Սա չի նշանակում, որ չեն եղել, կամ չկան լավ ու պրոֆեսիոնալ դիվանագետներ, խոսքը գնում է որոշումներ կայացնողների, քաղաքական կուրսը ձևավորողների մասին»։