ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Մայրենի»-ի 3-րդ դասարանի նոր դասագրքի քննարկումից պարզվեց հետևյալը». Վահե Սարգսյան
17:54, 07.09.2024 | mamul.am
10060 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայրենի»-ի 3-րդ դասարանի նոր դասագրքի քննարկումից և հեղինակների բացատրություններից պարզվեց.
1. դասագրքի կազմի վերջին էջը տպարան է ներկայացվել առանց ՀՀ դրոշի, իսկ տպարանը կրակի տակ, առանց հեղինակների իմացության, ավելացրել է ՀՀ դրոշն այնպես, որ այն այրվում է/այրում են։
Դե, «Անտարես» կոչված տպարանի տխրահռչակ սեփականատիրոջից միանգամայն սպասելի է։
2. Ի՞նչ է նշանակում արտաքուստ ՔՊ կուսակցության տարբերանշան հանդիսացող ձեռքսեղմման նշանի առկայությունը նույն էջին։ Դասագրքի հեղինակ հարգարժան Վաչագան Սարգսյանը բացատրել է, որ այդ նշանը համագործակցության նշանն է, որն ինքը գործածել է իր «Այբբենարան»-ում դեռևս քառորդ դար առաջ և մինչև հիմա էլ գործածվում է:
Ես հիմքեր չունեմ չհավատալու իմ և բոլորիս կողմից հարգված, ազնիվ ու նվիրյալ մտավորական Վաչագան Սարգսյանին, չնայած` լավ կլիներ, որ նա շրջանառեր նաև իր նշած այդ «Այբբենարան»-ը, որպեսզի Փաշինյանի դավաճանություններից չափազանց զգայուն ու նյարդային դարձած հասարակության մոտ վերանար կասկածը։
Այդուհանդերձ։ Նշված նշանը, որը ոչ միայն ՔՊ-ն է վերցրել, այլ իբրև խորհրդանշան տարածված է նաև Թուրքիայում (ինչպես ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը), ՉՊԵՏՔ Է ՏԵՂ ԳՏՆԵՐ «Մայրենի»-ի դասագրքի վրա։ Եվ դա շատ պարզ մի պատճառով. այն այլևս հայրենադավ մի խմբավորման խորհրդանիշն է։
Հիմա եթե ես վաղը մի դասագիրք հրատարակեմ, վրան պատկերեմ մուրճ ու մանգաղ և ասեմ, որ դրանք մեր հայոց նահապետական գերդաստանի գործիքներն են եղել, ինձ ոչ մեկ չի հասկանա, և կսկսվի լայն քննարկում, քանի որ դրանք այլևս խորհրդանշում են Սովետական Միությունը»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր