ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Այգում համբուրվող զույգին մոտեցած ոստիկանները պահանջել են 50 հազար դրամ
18:36, 07.09.2024 | mamul.am
11447 | 1

Սեպտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 17-ամյա Գագիկ Ե-ն և հայտնել, որ Ձորափի փողոց 40 հասցեում գտնվող այգում իրեն են մոտեցել ոստիկանության երկու ծառայողներ, ներկայացել Արսեն և Կարեն անուններով և ասել, որ հասարակական վայրում համբուրվելու համար պետք է իրենց տեղափոխեն բաժին կամ կարող են վճարել 50 հազար դրամ և չեն տեղափոխվի ու չեն հաշվառվի: Նա նշել է, որ ոստիկանները վերցրել են գումարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված հեռախոսազանգի ընթացքում Գագիկ Ե-ն հրաժարվել է ներկայանալ ոստիկանության Կենտրոնական բաժին և հաղորդում ներկայացնել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր