Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջն արդեն գործում է` բազմաթիվ ուսանողների ընդգրկելով։ Մի շարք մասնագիտությունների գծով ընդունելությունը հաջողությամբ կատարված է, և ուսանողները դասերի են, սակայն համալսարանն ունի մեր օգնության կարիքը` ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջի առաջին կուրսի «Տվյալների բազաների մշակման և կառավարման տեղեկատվական համակարգե» մասնագիտության կրթական ծրագրի իրականացման և վերջնարդյունքի ապահովման համար անհրաժեշտ է 15 հատ համակարգիչ:
Դրանցով ուսանողները կկարողանան գործնական աշխատանքները կատարել և ստանալ կոնկրետ արդյունքներ։
Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցել նոր կամ թեկուզ օգտագործված, բայց սարքին համակարգիչներ տրամադրելու առումով, մեծ լավություն արած կլինեն բուհի ոտքի կանգնելու և Շուշիում կիսատ թողածը շարունակելու համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն լուրջ անհանգստություն է առաջացրել թշնամի երկրում, ինչը ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։