ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանի զոհվելու պատասխանատվությունը նաև ՆԳՆ ղեկավարության վրա է, քանի որ զենքով ահազանգի դեպքի վայր, կոռուպցիոն սովորության համաձայն, զինված պարեկի տեղը անզեն օպերների են ուղարկում։
Մասնավորեցնեմ.
Հայաստանի ոստիկանների մեծ մասը զենքից օգտվել չգիտի։ Ընդհանրապես չգիտի և դրա մասին են վկայում ոստիկանների ատեստացիայի կրակային քննությունների արդյունքները (4-ից 3-ը կտրվում են)։ Բացառություն են միայն պարեկները։
Մեռանք բարձրացնելով ոստիկանների կրակային ու տակտիկական պատրաստության, ՆԳՆ մարզային հրաձգարանների բացակայության հարցը։
Մեռանք բարձրացնելով այն հարցը, որ ահազանգով դեպքի վայր առաջինը պետք է պարեկներն ուղարկվեն (ինչպես գրված է կանոնակարգերով), քանի որ զինված են ու պատրաստված։ Բայց ոստիկանության ղեկավարությունը դրան դիմադրում է, ուղարկում է բաժինների ոստիկաններին (որ չբացահայտվող դեպքերը հեշտ լինի կոծկել, վիճակագրություն չփչացնել)։
Իսկ բաժինների ծառայողները ոչ մոտները զենք ունեն, հիմնականում ոչ էլ կրակել գիտեն։ Արդյունքում, բաժնի ոստիկանները գնացին ու կրակի տակ ընկան։
Ողորմի զոհված ոստիկանին։ Վիրավորին` առողջություն։
Հ.Գ.Դեպքի քննությամբ պետք է պարզվի, թե ո՞վ և ինչո՞ւ է զենքով ահազանգի դեպքի վայր պարեկների փոխարեն անզեն ոստիկաններ ուղարկել (թեև պարզելու բան չկա, առնվազն Ոստիկանապետի մակարդակում որոշված պրակտիկա է)։
Հ.Հ.Գ. Շաբաթներ առաջ Կոտայքում ոստիկանների վրա իրենց իսկ ավտոմատից կրակեցին։ Այսօր` Արմավիրի ողբերգական դեպքը։ Հետո՞»։