Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա երեկոն հրաշալի էր ոչ միայն ֆուտբոլասերների, այլ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի համար:
Ֆուտբոլը միլիոնների խաղ է, և Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ տոն է մեր ժողովրդի համար:
Ֆուտբոլը ավելին է, քան խաղ: Հաղթանակը օգտակար է և՛ տնտեսության համար, և՛ աշխատունակությունը բարձրացնելու, և՛ հպարտ լինելու, և՛ ուղղակի ուրախանալու համար... Հատկապես այսօր, երբ պարտված, ստորացված անորոշություններով ու մարտահրավերներով լի Հայաստան ունենք:
Բոլորիս ցանկությունն է, որ վերջապես Հայաստանը դուրս գա խոշոր մրցաշարերից մեկի եզրափակիչ, այս դեպքում՝ Աշխարհ-2026, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում:
Պատահականորեն հնարավոր չէ դուրս գալ Եզրափակիչ փուլ:
Դրա համար պետք է տարիների քրտնաջան աշխատանք:
Մեր հարևան Վրաստանը դրա լավագույն օրինակն է, որ, ի դեպ, նույնպես 4-1 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ:
Բայց նաև չպետք է լինել մաքսիմալիստ:
Անհատը, թիմը, հավաքականը ունենում են հնարավորությունների սահման:
Հուսանք, որ մեր այս հավաքականը հենց այդ հնարավորությունների եզրին և դուրս է գալու Աշխարհ-2026-ի եզրափակիչ՝ հաղթահարելով խմբային մրցաշարը, որ սկսվելու է մյուս տարի:
Ես նաև անձնապես եմ շահագրգիռ, քանի որ պատրաստվում եմ առաջին անգամ ներկա լինել Աշխարհի եզրափակիչ փուլին՝ 2026-ին:
Անհամբեր սպասում եմ ամերիկյան հերթական իմ այցելությանը, այս անգամ՝ ֆուտբոլային առաջին ճամփորդությանը»։