Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Repubblica-ին տված հարցազրույցում ասել է, որ աշխատում է հակամարտության ճանապարհային քարտեզի վրա։ «Ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին։ Ես այն կներկայացնեմ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, թեկնածուներ Թրամփին և Հարիսին, ինչպես նաև G7-ի առաջնորդներին․ ուզում եմ իմանալ՝ ինչ են նրանք մտածում այդ մասին»,- ասել է նա։ Զելենսկին մանրամասներ չի հայտնել։ Լրատվամիջոցի դիտարկմամբ՝ ծրագիրը կներառի Ուկրաինայի պաշտպանության հարցում արևմտյան գործընկերների ակտիվ դերը, ինչը կերաշխավորի հրադադարը և թույլ կտա Մոսկվայի հետ բանակցությունների գործընթաց սկսել։ |