ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակումը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը»․ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ
12:06, 08.09.2024 | mamul.am
4680 | 1

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարներ Ռիչարդ Մուրն ու Ուիլյամ Բըրնսը համատեղ հոդված են հրապարակել Financial Times-ում։ Նրանք հայտնել են, որ երկու գերատեսչությունները միասնաբար հանդես են գալիս Պուտինի ագրեսիվ պատերազմի դեմ:

«Պուտինին չի հաջողվի ոչնչացնել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- նշել են նրանք՝ հավելելով, որ իրենց գերատեսչությունները կշարունակեն աջակցել ուկրաինական հետախուզությանը։

Հոդվածի հեղինակները նաև «զգալի ձեռքբերում» են անվանել Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակումը։

«Այն բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը․․․ Արևմուտքը պետք է հասկանա էսկալացիայի վտանգը, բայց չվախենա ռուսական սպառնալիքից»,- նշել են նրանք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր