Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրահատվել է։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, մյուսը` վիրավորվել։
«Ծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Սարգսյանը։