«ԴՕԿ» կուսակցության հիմնադիիր Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին բոլորիդ հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան բողոքի ակցիայի՝ հաջակցություն այն ավագանիների, որոնց այս թմրամոլ, կաշառակեր, կոռումպացված, քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարդկային ՎԻԺՎԱԾՔԸ և «ընդդիմություն» խաղացող Վազգենի քույրը փորձում են զրկել ավագանու մանդատից։ Եկեք տեր կանգնեք Ձեր տված քվեներին և եկեք գոնե այս անգամ ցույց տանք համախմբվածություն՝ ընդդեմ այս բ**ի տղերքի»։ Ավելի վաղ Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ իշխող թևը որոշել է մանդատից զրկել ավագանու երեք անդամի։ Նա ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր հակաքայլ անել ու վայր դնել մանդատներն՝ այդպիսով ստեղծելով կառավարման ճգնաժամ։ |