ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հանրային գործիչները տառապում են օրիգինալ երևալու քրոնիկ հիվանդությամբ»․ Վահրամ Աթանեսյան
14:42, 08.09.2024 | mamul.am
1249 | 1

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում հանրային քիչ թե շատ ճանաչելիություն ունեցող գործիչները հիմնականում տառապում են օրիգինալ երևալու քրոնիկ հիվանդությամբ: Եւ որովհետև չկան ինստիտուցիոնալ վերլուծաբանական կենտրոններ, և քաղաքագիտական մտքի պրոդուկտը հիմնականում ծառայում է այս կամ այն ուժին, ուստի «վարակը» փոխանցվում է փորձագետներին, մամուլին, սոցիալական մեդիային: Հայաստանը չունի աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական, կոմունիկացիոն և այլ բնագավառներում իրավիճակի կոնսենսուսային գնահատում, ուստի և՝ հեռանկարի հիմնավորված պատկերացում: Տասը հայից ինը դեռ հավատում է, որ եթե Տիգրան Մեծը Պոնտոսի Միհրդատ թագավորին ապաստան չտար, ապա մենք կմնայինք, կլինեինք ծովից-ծով իմպերիա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր