ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Առաջին դեպքն է, երբ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ». Արամայիս Աղաբեկյան
17:54, 08.09.2024 | mamul.am
5921 | 1

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿՀՎ-ի ղեկավար Բըրնսը և բրիտանական արտաքին հետախուզության MI6-ի ղեկավար Մուրը համատեղ հոդված են հրապարակել, որում նախազգուշացրել են ռուս-ուկրաինական պատերազմի և այլ կոնֆլիկտների հետևանքով առաջացած աշխարհակարգի ամենալուրջ սպառնալիքի մասին Սառը պատերազմից ի վեր:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։
Այս աշխարհակարգի նախահայր հանդիսացող երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներն են սա ասում, ոչ թե ինչ-որ վերլուծական կենտրոն։
Նույն ընթացքում ՀՀ-ում պոպուլիստ խաբեբաները քննարկում են խաղաղության և արժանապատիվ խաղաղության միջև տարբերությունը, խոսում 29743 քառակուսի կիլոմետր ճանաչելու և չճանաչելու մասին։
Աշխարհում այլևս չի գործում ոչ մի միջազգային խաղի կանոն, «ով ոնց հասցնի» անցումային փուլն է, որից հաղթած դուրս են գալու նախաձեռնող, ինքնուրույն որոշումներ կայացնող և հանդուգն խմբերն ու պետությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր