Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի հակակառավարական ակցիա են անցկացրել Թել Ավիվում և այլ քաղաքներում՝ պահանջելով անհապաղ գործարք կնքել Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հետ կապված։ Հիշեցնենք՝ Իսրայելում բողոքի ցույցերը սկսվել են շաբաթներ առաջ, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել էին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող պատանդներից վեցի մարմինները։ Ցուցարարները Իսրայելի կառավարությունից պահանջում էին զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար։ |