ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայ քաղաքական միջավայրը մի ռազմավարական հեռանկար է հռչակելու առաջիկայում»․ Արման Բաբաջանյան
16:12, 08.09.2024 | mamul.am
1554 | 3

«Հանրապետության» կուսակցություն նախագահ Արման Բաբաջանյանի գրառումը․ «Տևապես «Միջանցք» հանձնելու և միութենական պետության մաս դառնալու քարոզչությամբ զբաղված քաղաքական անհատներն ու ուժերը փորձում են հանդես գալ ընդհանուր դաշինքով, որի ընդհանրական անունը կնքել են ռեալիստական դիրքերից հանդես եկող ընդդիմություն։
Ի՞նչ են ասում նրանք, ո՞րն է նրանց առանձնահատկությունը և վտանգավորությունը։ Նրանք պնդում են, որ տարածաշրջանում ռուս-թուրքական փոխըմբռնում կա, և այդ պարագայում Արևմուտքի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է կործանարար լինել։ Ուստի, Հայաստանը պետք է հարմարվի իր շուրջը ստեղծված իրողություններին, հանձնի Ռուսաստանի վերահսկողությանը «միջանցքը», անհրաժեշտության դեպքում համաձայնի միանալ Միութենական պետությանը ու փորձի այդ սահմաններում սեղմել-տեղավորել իր ռացիոնալը։
Այս մոտեցումը, գուցեև կարճաժամկետ-օպերատիվ առավելություն կարող է տալ, բայց վտանգավոր է, եթե շփոթվի երկարաժամկետ ռազմավարության հետ։ Այն կարող է հանգեցնել պահածոյացման, մեկուսացման և ապաճման (ատրոֆիայի)։ Հենց այդ մոտեցումն էր, որ ապահովեց 90-ականների հաղթանակը, բայց միաժամանակ նաև ցանեց այսօրվա փտախտի սերմերը՝ գերկախվածություն Ռուսաստանից, արտաքին հարաբերությունների կարողազրկում, այլընտրանքի բացակայություն, արդիական զարգացումներից անհաղորդ, դրանց անմասն վիճակ, և կատաստրոֆիկ պարտություն։
Ցանկացած իրատեսություն (ռեալիզմ) ճշմարտապես իրատեսական է, եթե այն ոչ միայն ստատիկ պատասխաններ է առաջարկում ներկայիս սպառնալիքներին ու մարտահրավերներին, այլև դինամիկ երկարաժամկետ լուծումների խնդիր է դնում՝ գտնում է պոտենցիալ կարողությունների ու հնարավորությունների սթափ հաշվարկված մի սպեկտր, որին, փոքր-ինչ նեղվելով, կարելի է հասնել, ու դրանով իսկ թե՛ փոխել ու վերաձևել անվտանգության միջավայրը, թե՛ գտնել այն յուրացնելու և ձևափոխելու նոր հնարավորություններ։ Սա է իրական ռեալիզմը, մենք ենք ռեալիստները։
Ձեր ռեալիզմը Հայաստանի ինքնիշխան գոյությանը այլ՝ «իրատեսական» հեռանկարներ է փնտրում, բայց դա ծուղակ է, դա Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացման ճանապարհն է, որովհետև եթե չկա Հայաստան, չկա հայ ժողովուրդ։
Ձեզ համար Հայաստանի անկախությունը Հայաստանի ինքնիշխան գոյության համար մեծագույն սպառնալիք է, մեզ համար հենց Հայաստանի անկախությունն է Հայաստանի գոյության միակ երաշխիքը։ Եթե Հայաստանը անկախ չէ, Հայաստանը և հայ ժողովուրդը ապրիորի դատապարտված են չգոյության, կազմաքանդման և ոչնչացման։
Հայ քաղաքական միջավայրը մի ռազմավարական հեռանկար է հռչակելու առաջիկայում՝ Հայաստանը Եվրոպա է։ Ստորագրում ԵՄ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր