ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ռուսաստանի գործողությունները դանակի հարված են Իրանի թիկունքին». իրանցի պատգամավոր
18:12, 08.09.2024 | mamul.am
4825 | 1

Իրանցի պատգամավոր, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» խթանմանն ուղղված` Ռուսաստանի գործողությունները դանակահարություն են Իրանի թիկունքին։

«Իրանական դիվանագիտությունը վճռական պատասխան կտա Զանգեզուրի միջանցքին աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարող անցնել որևէ սպառնալիքի տակ։

Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում տարածաշրջանային հարցերում, և Զանգեզուրի միջանցք ստեղծելու նրա ցանկությունը «դանակի հարված է թիկունքից», որն Իրանը բացարձակապես անընդունելի է համարում»,- ասել է Իրանի խորհրդարանի պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր