Վանա լճի ամենամեծ կղզում` Աղթամարում գտնվող Սուրբ խաչ հայկական եկեղեցում այսօր Սուրբ պատարագ է մատուցվել։ Պատարագին մասնակցել է Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը նախօրեին էր մեկնել Վան, հանդիպել Վանի նահանգապետին։ Սուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Առաջին անգամ պատարագ մատուցելու թույլտվություն Թուրքիայի կառավարությունը տվել է 100 տարի առաջ։ Սովորաբար այստեղ պատարագ մատուցվում է Խաչվերացի տոնին նախորդող կիրակին։ |