Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում: Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն: Կրթության համակարգը Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի: Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն: Մեր հասարակությունում անհատական պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում դիմացինին: Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը: Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի` կապված իր ստացած կրթության, իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի և նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի հետ: |