ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում». ՄԻՊ
22:24, 08.09.2024 | mamul.am
1116 | 1

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է:

Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում:

Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն: Կրթության համակարգը Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի: Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն:

Մեր հասարակությունում անհատական պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում դիմացինին: Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:

Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի` կապված իր ստացած կրթության, իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի և նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի հետ:

«Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում». ՄԻՊ
Աղբյուրը` ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր