Այսօր՝ սեպտեմբերի 8-ին հայտնաբերվել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն առևանգողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։ Տավուշի մարզի գյուղերից մեկում էլ հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ |